Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» Australian Open մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:
Համառ և անզիջում դիմակայության արդյունքում հաջողության հասավ իսպանացի թենիսիստը: 5 ժամ շարունակված խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը առավելության հասավ Դիմիտրովի նկատմամբ՝ 5 սեթերի արդյունքում պարտութան մատնելով 6:3, 5:7, 7:6, 6:7, 6:4 հաշվով:
Այսպիսով, թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա առաջին մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն Ռաֆաել Նադալը և Ռոջեր Ֆեդերերը: