Ջոկովիչը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

25 Հուլիսի 2017 11:42
Ջոկովիչը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի US Open-ը: Այս մասին հաղորդում է Ubitennis.net-ը:

Աղբյուրի պնդմամբ, թենիսիստի բժիշկ Զդեսլավ Միլինկովիչը հայտարարել է, որ Ջոկովիչը «Ուիմբլդոն»-ի մրցաշարի 1/4 եզրափակչում չեխ Թոմաշ Բերդիխի հետ խաղում ստացած վնասվածքի լրջությունը որոշելու համար բուժզննում է անցել Տորոնտոյում, որի արդյունքում պարզվել է, որ աջ արմունկի հետ կապված խնդիրների պատճառով թենիսիստը բաց կթողնի մինչև 12 շաբաթ: Դա նշանակում է, որ նա չի մասնակցի ոչ միայն ԱՄՆ բաց առաջնությանն, այլ նաև «Մասթերս-1000» շարքի երեք մրցաշարի՝ Մոնրեալում, Ցինցինատիում և Շանհայում:

Հավելենք, որ համաձայն երեկ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Ջոկովիչը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: