«Ուիմբլդոն». Մարին Չիլիչը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

14 Հուլիսի 2017 20:15
«Ուիմբլդոն». Մարին Չիլիչը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ավարտին է մոտենում «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց մրցաշարը, որտեղ այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:

Վճռորոշ խաղում խորվաթ Մարին Չիլիչը ուժերն էր չափում ամերիկացի թենիսիստ Սեմ Քուերիի հետ: Խաղը շարունակվեց 2 ժամ 57 րոպե: Առաջին սեթում հաջողությունը ուղեկցեց Քուերիիին, ով հաղթեց 7:6 հաշվով: Այնուամենայնիվ համառ պայքարի արդյունքում Չիլիչը հաղթեց հաջորդ երեք սեթերում (4:6, 6:7, 5:7) և իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Ուիմբլդոն»-ի եզրափակիչ:

Խորվաթ թենիսիստի մրցակիցը կլինի Ռոջեր Ֆեդերեր - Տոմաշ Բերդիխ զույգի հաղթողը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: