«Ուիմբլդոն». հայտնի են կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները

13 Հուլիսի 2017 20:33
«Ուիմբլդոն». հայտնի են կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Մեծ Բրիտանիայում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոն»-ի կանանց մրցապայքարը մոտենում է ավարտին: Արդեն հայտնի են եզրափակիչ հանդիպման մասնակիցները:

Կիսաեզրափակիչ խաղում իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան ուժերն էր չափում Սլովակիան ներկայացնող Մագդալենա Ռիբարիկովայի հետ: Հանդիպումը շատ շուտ ավարտվեց: 1 ժամ 4 րոպե շարունակված խաղում Մուգուրուսան հեշտ հաղթանակ տարավ՝ 6:1, 6:1 հաշվով:

Կիսաեզրափակչի մյուս դիմակայությունում «Ուիմբլդոն»-ի հնգակի հաղթող Վինուս Ուիլյամսը խաղում էր բրիտանացի Յոհանա Կոնտայի հետ: Այստեղ նույնպես լուրջ պայքար չծավալվեց: 1 ժամ 14 րոպե շարունակված խաղում Ուիլյամսը հաղթեց 6:4, 6:2 հաշվով:

Այսպիսով, «Ուիմբլդոն»-ի կանանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Գարբինյե Մուգուրուսան և Վինուս Ուիլյամսը: Խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: