«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, Ջոկովիչը լքում է մրցաշարը (տեսանյութ)

12 Հուլիսի 2017 22:03
«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, Ջոկովիչը լքում է մրցաշարը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը:

Քառորդ եզրափակչում լեգենդար Ռոջեր Ֆեդերերը ուժերն էր չափում կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ: 1 ժամ 57 րոպե շարունակված խաղում շվեյցարացի թենիսիստը հաղթեց 3 սեթում՝ ընդհանուր 4:6, 2:6, 6:7 հաշվով:

Մրցաշարի մյուս ֆավորիտներից Նովակ Ջոկովիչը մրցում էր Տոմաշ Բերդիխի հետ: Առաջին սեթում չեխ թենիսիստը հաղթեց 7:6 հաշվով: Իսկ 2-րդ սեթում, երբ Բերդիխը հաղթում էր 2:0 հաշվով, Ջոկովիչը ուսի հետ կապված խնդիրների պատճառով հրաժարվեց շարունակել պայքարը՝ ճանապարհը զիջելով իր մրցակցին:

Այսպիսով, «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց մրցապայքարում կազմվել են հետևյալ զույգերը.

Սեմ Քուերի - Մարին Չիլիչ
Ռոջեր Ֆեդերեր - Տոմաշ Բերդիխ


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: