«Ուիմբլդոն». մրցաշարի գործող հաղթող Էնդի Մարեյը դուրս է մնում պայքարից (տեսանյութ)

12 Հուլիսի 2017 20:05
«Ուիմբլդոն». մրցաշարի գործող հաղթող Էնդի Մարեյը դուրս է մնում պայքարից (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ի մրցաշարում գրանցվել է երկրորդ մեծ անակնկալը: Մրցաշարի քառորդ եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը ուժերն էր չափում ամերիկացի Սեմ Քուերիի հետ:

Կորտում համառ պայքար ծավալվեց, սակայն ի վերջո բախտը ժպտաց ամերիկացի մարզիկին: 2 ժամ 41 րոպե շարունակված խաղում Քուերին հաղթեց 6:3, 4:6, 7:6, 1:6, 1:6 հաշվով՝ զրկելով «Ուիմբլդոն»ի գործող հաղթողին տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից:

Կիսաեզրափակիչ փուլում ամերիկացի թենիսիստը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, ով քառորդ եզրափակչում հաղթել էր Ռաֆաել Նադալին պարտության մատնած լյուքսեմբուրգցի թենիսիստ Ժիլ Մյուլերին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: