«Ուիմբլդոն». Նադալը ծանրագույն պայքարում պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարից (տեսանյութ)

10 Հուլիսի 2017 23:48
«Ուիմբլդոն». Նադալը ծանրագույն պայքարում պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարից (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ընթացքի մեջ է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարը՝ «Ուիմբլդոն»-ը, որում գրանցվեց առաջին խոշոր անակնկալը:

Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում Լյուքսեմբուրգը ներկայացնող Ժիլ Մյուլերի հետ: Խաղը շարունակվեց 4 ժամ 47 րոպե: Առաջին երկու սեթում Մյուլերը հաղթանակ տարավ՝ 3:6, 4:6 հաշվով: Այնուհետև լեգենդար իսպանացին կարողացավ հետ բերել կորցրածը՝ հաղթելով 3-րդ և 4-րդ սեթերում՝ համապատասխանաբար՝ 6:3, 6:4 հաշվով: Վճռորոշ գեյմը դեռ երկար կհիշվի թենիսի պատմության մեջ, քանի որ մրցակիցները խաղացին 28 գեյմ: Ի վերջո ավելի ուժեղ գտնվեցին Մյուլերի նյարդերը և նա հաղթանակ տարավ 13:15 հաշվով:

Այսպիսով, մեկ ամիս առաջ «Ռոլան Գարոս»-ում հաղթած Նադալը ճանապարհը զիջում է 34-ամյա լյուքսեմբուրգցուն, ով կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել նաև Էնդի Մարեյն ու Ռոջեր Ֆեդերերը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: