«Ուիմբլդոն». Ջոկովիչը նույնպես 1/8 եզրափակչում է

08 Հուլիսի 2017 22:18
«Ուիմբլդոն». Ջոկովիչը նույնպես 1/8 եզրափակչում է

Սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Երրորդ շրջանի խաղում մրցաշարի 2-րդ ռակետը 3 սեթում /6:4, 6:1, 7:6 (7:2)/ հաղթել է լատվիացի Էրնեստ Գուլբիսին: Խաղը տևել է 2 ժամ 11 րոպե, Ջոկովիչի հաշվի գրանցվել է 6 էյս, մեկ կրկնակի սխալ:

Հաջորդ փուլում Ջոկովիչի մրցակիցը ֆրանսիացի Ադրիան Մանարիոն է, ով պայքարից դուրս է թողել համերկրացուն՝ Գաել Մոնֆիսին:

Ավելի վաղ 1/8 եզրափակչի ուղեգիր էին նվաճել Նադալն ու Մարեյը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: