Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը Australian Open-ի քառորդ եզրափակչում Միլոշ Ռաոնիչին պարտության մատնելուց հետո խոսել է կիսաեզրափակիչ դիմակայության և Ռոջեր Ֆեդերերի հաջող ելույթների մասին.
«Հիմա ինձ շատ դժվարին դիմակայություն է սպասվում Դիմիտրովի հետ: Նա աննկարագրելի տաղանդավոր խաղացող է՝ շատ մեծ պոտենցիալով: Պետք է լուրջ ջանքեր ներդնեմ, քանի որ նա շատ վստահ է հանդես գալիս: Երկուսիս համար էլ դժվար է լինելու:
Թենիսի համար շատ լավ է, որ Ռոջերը վերադարձավ վնասվածքից հետո, շատերը կասկածում էին, որ նա կկարողանա վերադառնալ: Բայց նա վերադարձավ և հնարավորություն ունի հաղթելու «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարում: Դա իրատեսական է, դա շատ լավ է երկրպագուների համար, քանի որ Ռոջերը լեգենդ է, այնպես չէ՞»,- Նադալի խոսքերն է փոխանցում Australian Open-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Australian Open-ի կիսաեզրափակիչում Ռաֆաել Նադալը ուժերը կչափի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, իսկ Ռոջեր Ֆեդերերը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկայի հետ: