Մեծ Բրիտանիայում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոն»-ի երկրորդ շրջանում լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը մրցում էր ամերիկացի Դոնալդ Յանգի հետ:
2 ժամ 37 րոպե շարունակված խաղում իսպանացի թենիսիստը ոչ մի շանս չտվեց մրցակցին: 31-ամյա մարզիկը հեշտ հաղթանակ տարավ երեք սեթում՝ ընդհանուր 6:4, 6:2, 7:5 հաշվով:
«Ուիմբլդոն»-ի երրորդ շրջանում Ռաֆաել Նադալի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել բրազիլացի Տյագո Մոնտեյրոյին: Հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին: