Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկեց թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարը՝ «Ուիմբլդոն»-ը, որի առաջին փուլում պայքարի մեջ մտան գլխավոր ֆավորիոտներից երկուսը՝ Ռաֆաել Նադալը և մրցաշարի գործող չեմպիոն Էնդի Մարեյը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը:
Նադալի մրցակիցը ավստրալացի Ջոն Միլմանն էր, որը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ «Ռոլան Գարոս»-ի հաղթողին և 1 ժամ 45 րոպե շարունակված խաղում պարտվեց 6:1, 6:3, 6:2 հաշվով:
Մարեյը մրցում էր Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբնիկի հետ, և ինչպես նախորդ խաղում, այստեղ ևս լուրջ պայքար չընթացավ: Շոտլանդացի թենիսիստը 1 ժամ 43 րոպե շարունակված խաղում հաղթեց 6:1, 6:4, 6:2 հաշվով:
Իսկ ինչ վերաբերում է Խաչանովին, ապա մեր հայրենակիցը ստիպված էր համառ պայքար մղել հաղթանակի համար: Նրա մրցակիցը նույնպես Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Կուզնեցովն էր: 2 ժամ 34 րոպե շարունակված խաղում թենիսիստները 5 սեթ անցկացրին: Հաջողությունը ուղեկցեց Խաչանովին և նա հաղթեց 6:7, 6:2, 3:6, 6:1, 2:6 հաշվով: