Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ այս տարվա առաջին մրցաշարի` Australian Open-ի քառորդ եզրափակչում իսպանացի լեգենդար թենիսիտ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում աշխարհի 3-րդ ռակետ կանադացի Միլոշ Ռանոիչի հետ:
2 ժամ 49 րոպե շարունակված խաղում Նադալը հաղթանակի է հասել 3 սեթերում ՝ 6:4, 7:6, 6:4 հաշվով:
Ռաֆաել Նադալը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի բուլղարացի Գրիգոր Դիմիրովի դեմ, որը առավելության էր հասել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ: Նշենք, որ 2014 թվականի «Ռոլան Գարոս»-ից հետո «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում դա Նադալի առաջին կիսաեզրափակիչն է լինելու: