Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա առաջին մրցաշարի՝ Australian Open-ի 4-րդ շրջանում իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ:
3 ժամ 2 րոպե շարունակված խաղում Նադալը 4 սեթում կարողացավ առավելության հասնել Մոնֆիսի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3, 4:6, 6:4 հաշիվը:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Ռաֆաել Նադալի մրցակիցը կլինի աշխարհի 3-րդ ռակետ կանադացի Միլոշ Ռաոնիչը, որը 4-րդ շրջանում առավելության էր հասել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ: