Մադրիդի «Ռեալ»-ը Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալին «Ռոլան Գարոս»-ում տարած հաղթանակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում 31-ամյա թենիսիստը 6:2, 6:3, 6:1 հաշվով ջախջախեց Ստեն Վավրինկային և իր կարիերայում 10-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոս»-ի հաղթողի տիտղոսը:
«Շնորհավորում ենք Ռաֆաել Նադալին՝ մեր ակումբի պատվավոր անդամին Ֆրանսիայի բաց առաջնությունում նվաճած 10-րդ տիտղոսի կապակցությամբ»,- ասվում է «արքայական» ակումբի շնորհավորական ուղերձում: