Ինչպես տեղեկացրել էինք, «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում պարտության մատնելով Ստեն Վավրինկային՝ Ռաֆաել Նադալը իր կարիերայում 10-րդ անգամ հաղթեց այդ մրցաշարում: Հանդիպումից հետո իսպանացի թենիսիստը խոսել է իր տպավորությունների մասին.
«Սա անհավանական զգացողություն է: Շատ դժվար է այս մրցաշարը համեմատել այլ մրցաշարերի հետ: Այս հաղթանակը ընդմիշտ կմնա իմ սրտում: Դժվար է նկարագրել այն ամենը, ինչ ես զգում եմ այս կորտում:
Շնորհակալ եմ ընկերներիս, ընտանիքիս, թիմիս: Շնորհավորում եմ Վավրինկային փայլուն ելույթների համար»,- նշել է իսպանացին հաղթական խաղից հետո:
Վավրինկան իր հերթին շնորհավորել է Նադալին.
«Ցանկանում եմ շնորհավորել Ռաֆային: Այն ամենը, ինչ որ նա անում է մեր սպորտաձևում, ուղղակի անհավատալի է: Այստեղ անցկացրած երկու շաբաթները անհնար է նկարագրել»: