Կայացավ «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը, որտեղ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում Դոմինիկ Թիմի հետ:
Լեգենդար իսպանացին առանց դժվարությունների հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 4 րոպե և Նադալը հաղթեց 3 սեթում՝ ընդհանուր 6:3, 6:4, 6:0 հաշվով:
Այսպիսով, Ռաֆաել Նադալը եզրափակչում կմրցի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ, որը կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին:
Հավելենք, որ եզրափակչում հաղթելու դեպքում 30-ամյա իսպանացին «Ռոլան Գարոս»-ում նվաճած տիտղոսների թիվը կհասցնի 10-ի: