«Ռոլան Գարոս». Նադալը կիսաեզրափակչում է, Ջոկովիչը դուրս է մնում մրցաշարից (տեսանյութ)

07 Հունիսի 2017 16:42
«Ռոլան Գարոս». Նադալը կիսաեզրափակչում է, Ջոկովիչը դուրս է մնում մրցաշարից (տեսանյութ)

Ֆրանսիայում կայացան թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները: 

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը մրցում էր իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: 1-ին սեթում «հողածածկի արքան» 6:2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ երբ 2-րդ սեթում Նադալը 2:0 հաշվով առջևում էր, Կարենյո-Բուստան մկանային վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել հանդիպումը: Թենիսիստները կորտում ընդամենը 50 րոպե անցկացրին:

Մեծ անակնկալ գրանցվեց Դոմինիկ Տիմ - Նովակ Ջոկովիչ խաղում: Աշխարհի 2-րդ ռակետը պարտություն կրեց՝ երեթ սեթերի արդյունքում Տիմին զիջելով 7:6, 6:3, 6:0 հաշվով: Հիշեցնենք, որ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն էր:

Այսպիսով, Ռաֆաել Նադալն ու Դոմինիկ Տիմը կազմել են «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի առաջին զույգը:

Մյուս զույգում կմրցեն Էնդի Մարեյ - Կեի Նիշիկորի և Ստանիսլաս Վարինկա - Մարին Չիլիչ զույգերի հաղթողները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: