«Ռոլան Գարոս». Ռաֆաել Նադալը 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճում (տեսանյութ)

04 Հունիսի 2017 17:23
«Ռոլան Գարոս». Ռաֆաել Նադալը 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճում (տեսանյութ)

Ֆրանսիայում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում իսպանացի Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում իր հայրենակից Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

Այս դիմակայությունում «հողածածկի արքա»-ն լուրջ խնդիրներ չունեցավ և հաղթեց երեք սեթում՝ ընդհանուր 1:6, 2:6, 2:6 հաշվով: Խաղը շարունակվեց 1 ժամ 50 րոպե:

Լեգենդար իսպանացու մրցակիցը քառորդ եզրափակիչ փուլում կլինի Միլոշ Ռաոնիչ - Պաբլո Կարենյո-Բուստա զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ  31-ամյա Նադալը «Ռոլան Գարոս»-ի իննակի չեմպիոն է, ինչը բացարձակ ռեկորդ է թենիսի պատմության մեջ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: