Ավստրալական Մելբուրն քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա առաջին մրցաշարի՝ Australian Open-ի 2-րդ շրջանում իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում Կիպրոսը ներկայացնող Մարկոս Բաղդատիսի հետ:
Աշխարհի նախկին առաջին ռակետը 3 սեթերում հեշտությամբ պարտության մատնեց մրցակցին՝ 6:3, 6:1, 6:3 հաշվով:
Մրցաշարի 3-րդ շրջանում, որտեղ կխաղարկվեն քառորդ եզրափակչի ուղեգրերը, Նադալը ուժերը կչափի գերմանիան ներկայացնող 19-ամյա թենիսիստ Ալեքսանդր Զվերև-ի հետ: