Նադալը չի մասնակցի Շանհայի «Մասթերս» մրցաշարին

04 Հոկտեմբերի 2019 16:30
Նադալը չի մասնակցի Շանհայի «Մասթերս» մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել Շանհայում կայանալիք «Մասթերս 1000» մրցաշարին:

«Շատ տխուր եմ, քանի որ չեմ կարողանա մասնակցել Շանհայում կայանալիք մրցաշարին: Շանհայը շատ գեղեցիկ քաղաք է, իսկ այս մրցաշարն իսկական պրոֆեսիոնալների պայքար է:

Հուսով եմ, որ կկարողանամ Շանհայ մեկնել 2020 թվականին»,- ասել է Նադալը:

Նշենք, որ «Մասթերս 1000» մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 5-13-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: