Պերեսը ցանկանում է Նադալի ու Ֆեդերերի մասնակցությամբ ցուցադրական խաղ կազմակերպել «Սանտիագո Բերնաբեու»-ում

12 Սեպտեմբերի 2019 21:25
Պերեսը ցանկանում է Նադալի ու Ֆեդերերի մասնակցությամբ ցուցադրական խաղ կազմակերպել «Սանտիագո Բերնաբեու»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է «Սանտիագո Բերնաբեու»-ում ընկերական հանդիպում անցկացնել համաշխարհային թենիսի աստղեր Ռաֆայել Նադալի ու Ռոժեր Ֆեդերերի միջև: Այս մասին հաղորդում է abc.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, եթե հանդիպումը կազմակերպվի, այն կարող է թենիսի համար ռեկորդային թվով հանդիսատես հավաքել:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի մարզադաշտը 80000 հանդիսական է տեղավորում:

«Սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր մտադրության մասին արդեն հայտնել է Ռաֆայել Նադալին:

Նշվում է, որ խաղը կկազմակերպվի այն ժամանակ, երբ Ֆեդերերը կավարտի կարիերան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: