Ռաֆայել Նադալը դժվարին պայքարում հաղթել է Դանիիլ Մեդվեդևին ու 4-րդ անգամ դարձել US Open-ի հաղթող (տեսանյութ)

09 Սեպտեմբերի 2019 10:07
Ռաֆայել Նադալը դժվարին պայքարում հաղթել է Դանիիլ Մեդվեդևին ու 4-րդ անգամ դարձել US Open-ի հաղթող (տեսանյութ)

 

Ռաֆայել Նադալը դարձել է US Open-2019-ի հաղթող: Եզրափակչում աշխարհի 2-րդ ռակետը հաղթել է 5-րդին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևին:

Հանդիպումը տվել է 4 ժամ 51 րոպե ու ավարտվել 5 սեթում՝ 7:5, 6:3, 5:7, 4:6, 6:4: 

Սա Նադալի 4-րդ հաջողությունն էր ԱՄՆ-ի Բաց առաջնությունում ու 19-րդը՝ «Մեծ Սաղավարտ»-ի բոլոր  մրցաշարերում: 

Ավելի վաղ Ռաֆան հաղթել էր US Open-ում 2010, 2013 և 2017 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: