Դանիիլ Մեդվեդև - Ռաֆայել Նադալ՝ US Open-ի եզրափակչում

07 Սեպտեմբերի 2019 18:26
Դանիիլ Մեդվեդև - Ռաֆայել Նադալ՝ US Open-ի եզրափակչում

Կայացել են US Open-2019-ի կիսաեզրաափակչի հանդիպումները.

Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը 3 սեթում առավելության է հասել բուլղարացի Գրիգորի Դիմիտրովի նկատմամբ 7:6(5), 6:4, 6:3, իսկ աշխարհի 2-րդ ռակետ ռաֆայել Նադալը՝ իտալացի թենիսիստ Մատեո Բերետինիի 6:7(6), 4:6, 1:6:

Այսպիսով, եզրափակչում 5-րդ և 2-րդ ռակետների դիմակայությունն է՝ Մեդվեդև-Նադալ: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Հիշեցնենք, որ կանանց եզրափակչում հանդիպելու են Բյանկա Անդրեսկուն (Կանադա) ու Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ): 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: