«Ուիմբլդոն». Ֆեդերերը 4 սեթում հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ

12 Հուլիսի 2019 22:57
«Ուիմբլդոն». Ֆեդերերը 4 սեթում հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ի մրցաշարում ավարտին մոտեցավ նաև երկրորդ կիսաեզրափակիչը: Այս անգամ մրցում էին թենիսի պատմության երկու «հսկաներ»-ը՝ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը:

Շվեյցարացի թենիսիտը 4 սեթում 7-6, 1-6, 6-3, 6-4 հաշվով կարողացավ կոտրել Նադալի դիմադրությունն ու դուրս եկավ եզրափակիչ:

Նշենք, որ Ֆեդերերը եզրափակչում ուժերը կչափի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: