«Ուիմբլդոն». Նովակ Ջոկովիչը 4 սեթում կոտրեց Ռոբերտո Բաուտիստա Ագուտի դիմադրությունն ու դուրս եկավ եզրափակիչ

12 Հուլիսի 2019 19:11
«Ուիմբլդոն». Նովակ Ջոկովիչը 4 սեթում կոտրեց Ռոբերտո Բաուտիստա Ագուտի դիմադրությունն ու դուրս եկավ եզրափակիչ

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչները:

Առաջին կիսաեզրափակչում հանդիպեցին Նովակ Ջոկովիչն ու Ռոբերտո Բաուտիստա Ագուտը: Խաղն ավարտվեց 4 սեթում: Իսպանացին կարողացավ հաղթել միայն երկրորդ սեթը:

 3 ժամից ավել տևած խաղում սերբ թենիսիստը, հաղթանակ տոնելով 6:2, 4:6, 6:3, 6:2 հաշվով, կարողացավ հաստատել  իր բարձր կարգն ու դուրս եկավ եզրափակիչ:

Մյուս կիսաեզրափակչում դասական հակամարտություն է: Ուժերն են չափելու Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: