Մադրիդի «Ռեալ»-ը շնորհավորել է Նադալին

09 Հունիսի 2019 23:01
Մադրիդի «Ռեալ»-ը շնորհավորել է Նադալին

Մադրիդի «Ռեալ»-ը շնորհավորել է թենիսիստ Ռաֆայել Նադալին «Մեծ Սաղավարտ»-ի հերթական տիտղոսը նվաճելու համար:

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում իսպանացին 6:3, 5:7, 6:1, 6:1 հաշվով առավելության էր հասել Ավստրիայի ներկայացուցիչ Դոմինիկ Թիմի նկատմամբ:

«Մեր ակումբի պատվավոր անդամ Ռաֆայել Նադալը շարունակում է պատմություն կերտել ու հիմա «Ռոլան Գարոս»-ի 12-ակի հաղթող է: Շնորհավորում ենք, Ռաֆա. դու լավագույնն ես»,- գրված է «արքայական» ակումբի թվիթերյան էջում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: