«Ռոլան Գարոս». Նադալը 3 սեթում առավելության հասավ Ֆեդերերի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ

07 Հունիսի 2019 17:31
«Ռոլան Գարոս». Նադալը 3 սեթում առավելության հասավ Ֆեդերերի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ

Ֆրանսիայում ընթացող «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի շրջանակում Ռոջեր Ֆեդերերը մրցեց Ռաֆայել Նադալի հետ:

Հանդիպումն անցավ իսպանացու բացահայտ առավելությամբ ու ավարտվեց 3 սեթում՝ 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Մյուս կիսաեզրափակչում պայքարելու են Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Թիմը: 

Հավելենք, որ սա 12-րդ եզրափակիչը կլինի Նադալի համար «Ռոլան Գարոս»-ում: Անցած բոլոր դեպքերում 33-ամյա թենիսիստը հաղթանակ է տոնել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: