Ավստրալիայի Մելբուրն քաղաքում ընթանում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա առաջին մրցաշարը՝ Australian Open-ը: Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցաշարի առաջին փուլում հաղթանակ է տարել գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ:
2 ժամ 04 րոպե տևած պայքարում աշխարհի 9-րդ ռակետ Նաֆայել Նադալը բոլոր 3 սեթերում առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Գրանցվել է 6:3, 6:4, 6:4 հաշիվը: