Չեմ հավատում, որ Ֆեդերերը կարող է ևս մեկ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշար հաղթել. Նադալ

21 Նոյեմբերի 2018 18:20
Չեմ հավատում, որ Ֆեդերերը կարող է ևս մեկ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշար հաղթել. Նադալ

Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Տոնի Նադալը կարծում է, որ Ռոջեր Ֆեդերերը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ 2019 թվականին:

«Չեմ պատկերացնում՝ ի՞նչ կարելի է սպասել նրանից այս տարի, սակայն, չեմ կարծում, որ Ռոջերը ևս մեկ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշար կհաղթի: Ամեն դեպքում, պետք է խոստովանեմ, որ այս խոսքերը էլի եմ կրկնել, բայց նա ամեն անգամ ինձ զարմացրել է»,- իսպանացի մարզչի խոսքերը փոխանցում է Tennis365-ը:

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում շվեյցարացի թենիսիստը հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի բոլոր 4 մրցաշարերում: Նման հաջողության են հասել նաև Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: