US Open. այսօր և վաղը տեղի կունենան եզրափակիչները

08 Սեպտեմբերի 2018 12:13
US Open. այսօր և վաղը տեղի կունենան եզրափակիչները

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը մոտենում է ավարտին: Այսօր և վաղը կկայանան մրցաշարի գլխավոր եզրափակիչները:

Կանանց մենապայքարում տիտղոսի համար պայքարում կհանդիպեն ԱՄՆ-ն ներկայացնող Սերենա Վիլյամսն ու ճապոնուհի Նաոմի Օսական: Սա, ի դեպ, Օսակայի առաջին եզրափակիչն է Մեծ Սաղավարտի մրցաշարերում:

Տղամարդկանց մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն, ով կիսաեզրափակչում հաղթանակի հասավ մրցակցի՝ Ռաֆայել Նադալի վնասվածքի պատճառով, և սերբ Նովակ Ջոկովիչը: Վերջինը երեկ ուշ գիշերին 6:3, 6:4, 6:2 հաշվով պայքարից դուրս թողեց մեկ այլ ճապոնացու՝ Կեի Նիշիկորիին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: