Ավարտին է մոտենում թենիսի ԱՄՆ հերթական բաց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:
Երեկ ուշ երեկոյան Նովակ Ջոկովիչը 6:3, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ ավստրալացի Ջոն Միլմենի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը: Մրցաշարի գլխավոր հանդիպման համար պայքարում սերբ թենիսիստն ուժերը կչափի ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ, ով իր հերթին 1/4 եզրափակչում պայքարից դուրս էր թողել խորվաթ Մարտին Չիլիչին:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմում են իսպանացի Ռաֆայել Նադալն ու արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն: