US Open. Ֆեդերերի գերանակնկալ պարտությունը. 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

04 Սեպտեմբերի 2018 11:32
US Open. Ֆեդերերի գերանակնկալ պարտությունը. 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել թենիսի ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց ցանցի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը: Նախորդ փուլի վերջին խաղում գրանցվեց մրցաշարի ամենամեծ անակնկալը. շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ այս մրցաշարում պարտություն կրեց վարկանիշային աղյուսակում լավագույն 50-յակից ցածր գտնվող մրցակցից՝ ավստրալացի Ջոն Միլմենից (55), և լքեց մրցասպարեզը: Վերջինը հաջորդ փուլում ուժերը կչափի սերբ Նովակ Ջոկովիչի (6) հետ:

1/4 եզրափակչի մնացած զույգերը հետևյալն են.

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 1) - Դոմինիկ Թիմ (Ավստրիա, 9)
Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա, 3) - Ջոն Իզներ (ԱՄՆ, 11)
Մարտին Չիլիչ (Խորվաթիա, 7) - Կեի Նիշիկորի (Ճապոնիա, 19)

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: