Երեկ կայացել է US Open-ի 3-րդ շրջանը, որտեղ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 5:7, 7:5, 7:6 , 7:6 հաշվով պարտվել է իսպանացի Ռաֆայել Նադալին: Հանդիպումը տևել է ավելի քան 4.5 ժամ:
«Հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց: Ես հաղթեցի մեծագույն մրցակցի»,- ասել է Նադալը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Կարեն Խաչանովը նույնպես մեկնաբանել է Նադալից կրած պարտությունը: Վերջինս Ինստագրամի իր էջում գրել է.
«Ինչպիսի՜ հիանալի հանդիպում: Արեցի, այն ինչ հնարավոր էր: Շնորհավորում եմ Ռաֆայելին հիանալի հաղթանակի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին երկրպագելու ինձ»: