Ավելի լավ է հեռուստացույցով հետևես Նադալի խաղին, քան կորտում մրցես նրա դեմ. Դոմինիկ Թիմ

10 Հունիսի 2018 22:33
Ավելի լավ է հեռուստացույցով հետևես Նադալի խաղին, քան կորտում մրցես նրա դեմ. Դոմինիկ Թիմ

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Թիմը մեկնաբանել է իր խաղը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում: Նա վճռորոշ խաղում 4:6, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ռաֆայել Նադալին:

«Ավելի լավ է հեռուստացույցով հետևես Նադալի խաղին, քան կորտում մրցես նրա դեմ: Ռաֆայի դեմ խաղերը ֆիզիկական տեսանկյունից շատ բարդ են: Հպարտ եմ, որ կարողացա հասնել եզրափակիչ:

Նադալի դեմ ավելի հեշտ է, երբ հաղթանակի համար պետք է 2 սեթ վերցնել: Փարիզի կենտրոնական կորտում կարող էի ցանկացած թենիսիստի նկատմամբ առավելություն ստանալ, բայց ոչ Նադալի դեպքում»,- Թիմի խոսքերն է մեջբերում «Ռոլան Գարոս»-ի մամուլի ծառայությունը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: