«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը 3 սեթում լուծեց Դել Պոտրոյի հարցերը և եզրափակչում է

08 Հունիսի 2018 20:17
«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը 3 սեթում լուծեց Դել Պոտրոյի հարցերը և եզրափակչում է

Ֆրանսիայի կորտերում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարը՝ «Ռոլան Գարոս»-ը։

Հայտնի դարձան տղամարդկանց մենապայքարի եզրափակչի մասնակիցները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոմինիկ Թիմն առավելության է հասել Մարկո Չեկինատոյի նկատմամբ և կխաղա եզրափակչում։

Եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց նաև աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, ով 3 սեթում լուծեց արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հարցերը՝ 6։4, 6։1, 6։2։

Այսպիսով, եզրափակչում կմրցեն Դոմինիկ Թիմն ու Ռաֆայել Նադալը։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: