«Ռոլան Գարոս»․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

07 Հունիսի 2018 17:54
«Ռոլան Գարոս»․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Տեղի ունեցան «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները։

Արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն 4 սեթում առավելության հասավ Մարին Չիլիչի նկատմամբ՝ 7։6 (7:5), 5։7, 6։3, 7։5։

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն, իր հերթին, պայքարից դուրս թողեց Դիեգո Շվարցմանին՝ 4։6, 6։3, 6։2, 6։2։

Այսպիսիով, կիսաեզրափակչում կմրցեն Մարկո Չեկինատո - Դոմինիկ Թիմ և Ռաֆայել Նադալ - Խուան Մարտին Դել Պոտրո զույգերը։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան հունիսի 8-ին։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: