«Ռոլան Գարոս». Նադալը քառորդ եզրափակչում է

04 Հունիսի 2018 19:12
«Ռոլան Գարոս». Նադալը քառորդ եզրափակչում է

Ֆրանսիայի հողածածկ կորտերում շարունակվում է «Մեծ Սաղավարտ»-ի հերթական մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի 2018 թվականի առաջնությունը:

Տղամարդկանց մենապայքարի մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Իսպանացի թենիսիստը 1/8 եզրափակչում 3 սեթում առավելության հասավ գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերի նկատմամբ՝ 6:3, 6:2, 7:6 (7:4):

Քառորդ եզրափակչում Նադալը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: