«Ռոլան Գարոս». Նադալը հաղթեց և շարունակում է պայքարը

29 Մայիսի 2018 19:05
«Ռոլան Գարոս». Նադալը հաղթեց և շարունակում է պայքարը

Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարում՝ «Ռոլան Գարոս»-ում:

Իսպանացին 3 սեթում 6:4, 6:3, 7:6 (11:9) հաշվով առավելության հասավ իտալացի Սիմոնե Բոլելիի նկատմամբ: Հանդիպումն անձրևի պատճառով երեկ ընդհատվել էր այն պահին, երբ 3-րդ սեթի հաշիվը 3:0 էր՝ հօգուտ Բոլելիի: Թենիսիստները կորտում անցկացրեցին 2 ժամ 57 րոպե:

«Ռոլան Գարոս»-ի 3-րդ փուլ դուրս գալու համար մրցաշարի 10-ակի չեմպիոնը կմրցի արգենտինացի Գիդո Պելյեյի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: