Australian Open 2018. հայտնի են տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի զույգերը

24 Հունվարի 2018 16:18
Australian Open 2018. հայտնի են տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի զույգերը

Մելբուրնի կորտերում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:

Տղամարդկանց պայքարում այսօր հայտնի դարձան կիսաեզրափակչի զույգերը:

Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում առավելության հասավ Տոմաշ Բերդիխի նկատմամբ (7:6, 6:3, 6:4), իսկ հարավկորեացի Չուն Հյոնը կրկին 3 սեթում հաղթեց Տենիս Սանդգրենին (6:4, 7:6, 6:3): Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Կայլ Էդմունդն ու Մարին Չիլիչը:

Կիսաեզրափակչում Մարին Չիլիչը կմրցի Կայլ Էդմունդի հետ, իսկ Ռոջեր Ֆեդերերը՝ Չուն Հյոնի:

Մարին Չիլիչ - Կայլ Էդմունդ (25.01 - 12:30 ԵԺ)

Հյուն Չոն - Ռոջեր Ֆեդերեր (26.01 - 12:30 ԵԺ)

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: