Մելբուրնի կորտերում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 1/4 եզրափակչում մրցում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ: Չորրորդ սեթից հետո հավասարություն էր (2:2` 6:3, 3:6, 7:6, 2:6): Վճռորոշ՝ 5-րդ սեթում իսպանացի թենիսիստի վնասվածքը թույլ չտվեց շարունակել պայքարը, ինչի արդյունքում Մարին Չիլիչը կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:
Ավելի վաղ Կայլ Էդմունդը առավելության էր հասել Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ և անցել հաջորդ փուլ: Կիսաեզրափակչում Չիլիչն ու Էդմունդը կմրցեն միմյանց դեմ:
Ավելացնենք, որ վաղը կկայանան 1/4 եզրափակչի մյուս 2 հանդիպումները: Կմրցեն Տենիս Սանդգրին - Չուն Հյոն և Տոմաշ Բերդիխ - Ռոջեր Ֆեդերեր զույգերը: