Մելբուրնում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Առաջին շրջանում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ էր տարել կանադացի Պետեր Պոլանսկու նկատմամբ:
Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը Խուան Մարտին դել Պոտրոն էր: Խաչանովը 4:6, 6:7, 7:6, 4:6 հաշվով պարտվեց արգենտինացի թենիսիստին և լքեց պայքարը:
Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Տոմաշ Բերդիխն ու Գրիգոր Դիմիտրովը հաղթել են 2-րդ շրջանի իրենց խաղերում: