Մելբուրնի կորտերում մեկնարկել է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը:
Առաջին շրջանում համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:1, 6:1, 6:1 հաշվով առավելության է հասել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Վիկտոր Էստրելյա Բուրգոսի նկատմամբ: Իսպանացին 2-րդ շրջանում կմրցի Արգենտինան ներկայացնող Լեոնարդո Մայերի հետ: Երրորդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը նույնպես հաղթահարել է առաջին փուլի արգելքը, իսկ Ռոջեր Ֆեդերերը (2-րդ ռակետ) դեռ չի անցկացրել առաջին շրջանի իր հանդիպումը:
Կանանց պայքարում Կարոլին Վոզնյացկին, Դարյա Կասատկինան և Էլինա Սվիտոլինան հաղթանակներ են տարել առաջին շրջանում: Առաջին ռակետ Սիմոնա Հալեպը դեռ չի մտել պայքարի մեջ: