Նադալն ու Ֆեդերերը միմյանց հետ հանդես կգան զուգախաղում

21 Սեպտեմբերի 2017 16:55
Նադալն ու Ֆեդերերը միմյանց հետ հանդես կգան զուգախաղում

Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը Laver Cup կոմերցիոն մրցաշարում միմյանց հետ հանդես կգան զուգախաղում: Այս մասին հայտնում է AS պարբերականը:

- Ես հաճույք եմ ստանում Ռաֆայի կողքին խաղալուց, երբ տեսնում եմ, թե ինչպես է նրա ֆորհենդը ոչնչացնում մրցակցին: Վստահ եմ, որ թենիսի սիրահարներին անչափ դուր կգա այս խաղը,- Ֆեդերերի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Նադալը չեմպիոն է հռչակվել US Open-ում և Ռոլան Գարոսում, իսկ Ֆեդերերը՝ Ուիմբլդոնում և Ավստրալիայի բաց առաջնությունում: Իսպանացին աշխարհի առաջին ռակետն է, իսկ շվեյցարացին՝ երկրորդ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: