Կարիերայիս ավարտից հետո ցանկանում եմ աշխատել ֆուտբոլում. Մարեյ

10 Հունվարի 2017 21:49
Կարիերայիս ավարտից հետո ցանկանում եմ աշխատել ֆուտբոլում. Մարեյ

Բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում, աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը խոսել է ֆուտբոլում գործունեություն ծավալելու, ինչպես նաև իր պլանների մասին մասին.

«Կարիերայիս ավարտից հետո կցանկանայի աշխատել ֆուտբոլում: Ես ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիմում, խաղում եմ համակարգչով: Իհարկե, թենիսը նույնպես չեմ պատրաստվում թողնել, չէ՞ որ այն ինձ այդքան շատ բան է տվել, և ես ցանկանում եմ դրա փոխարեն ինչ-որ բան տալ թենիսին:

Հնարավոր է՝ ապագայում մարզչի կարիերա սկսեմ, բայց հաստատ այն միանգամից չի լինի, միայն կարիերայի ավարտից հետո: Սկզբում ես կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է մեծանալու իմ երեխան կամ երեխաները»,- նշել է շոտլանդացի թենիսիստը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էնդի Մարեյը Դոհայի մրցաշարի եզրափակչում պարտվել էր իր հավերժ մրցակից սերբ Նովակ Ջոկովիչին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: