Կասիլյասը շնորհավորել է Նադալին՝ ATP-ի առաջին հորիզոնական վերադառնալու կապակցությամբ

21 Օգոստոսի 2017 23:14
Կասիլյասը շնորհավորել է Նադալին՝ ATP-ի առաջին հորիզոնական վերադառնալու կապակցությամբ

Իսպանական ֆուտբոլի լեգենդ Իկեր Կասիլյասը, ով հիմա հանդես է գալիս «Պորտու»-ում, շնորհավորել է իր հայրենակից Ռաֆաել Նադալին՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը կրկին դարձել էր աշխարհի առաջին ռակետ, երբ Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել էր մասնակցել Ցինցինատիի մրցաշարին:

Վերջին անգամ 31-ամյա թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորել էր 2014 թվականի հունիսի 23-ին: Ընդհանուր առմամբ Նադալը աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում եղել է 141 շաբաթ, որից  56-ը անընդմեջ:

«Հին ռոքերը երբեք չի մահանա: Շնորհավորում եմ քեզ, աշխարհի առաջի՛ն ռակետ: Երբ անընդհատ աշխատում ես ինքդ քեզ վրա և ներդնում ես ամբողջ ուժերդ, ապա այն միշտ արդյունք է բերում»,- գրել է Կասիլյասը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հավելենք, որ Ռաֆաել Նադալը «արքայական» ակումբի երկրպագու է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: