Կարեն Խաչանովը դուրս մնաց Բաստադի մրցաշարից

21 Հուլիսի 2017 21:09
Կարեն Խաչանովը դուրս մնաց Բաստադի մրցաշարից

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մասնակցում էր Շվեդիայի բաց առաջնությանը կամ այլ կերպ ասած Բաստադի մրցաշարին, որի քառորդ եզրափակչում ուժերն էր չափում ուկրաինացի թենիսիստ Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ:

Առաջին սեթում համառ պայքարի արդյունքում առավելության հասավ ուկրաինացին՝ 7:6 հաշվով: Երկրորդում Խաչանովը կարողացավ հեշտ հաղթանակ տանել 3:6 հաշվով, սակայն վճռորոշ սեթում կրկին թայ-բրեյքի միջոցով Դոլգոպոլովը հաղթեց 7:6 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի մեկ այլ ռուսաստանցու՝ Անդրեյ Կուզնեցովի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: