Կարեն Խաչանովը դուրս է եկել Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ

20 Հուլիսի 2017 19:38
Կարեն Խաչանովը դուրս է եկել Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսատանի առաջին ռակեն Կարեն Խաչանովը դուրս է եկել Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Հայազգի թենիսիստը մրցաշարի 1/8-րդ եզարափակիչում հանդիպել է լատվիացի Էռնեստ Գուլբիսի հետ: Խաղը տևել է 2 ժամ 37 րոպե, որտեղ՝ 4:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով հաղթանակ է տարել հայ մարզիկը:

Կիսաեզրափկչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, որն առավելության է հասել արգենտինացի Օրասիո Սեբալյոսի նկատմամբ՝ 6։4, 6։4 հաշվով: Խաչանով - Դոլգոպով հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: