Նադալը վարկանիշային աղյուսակում բարձրացել է երկրորդ հորիզոնական. Խաչանովը 39-րդն է

12 Հունիսի 2017 11:40
Նադալը վարկանիշային աղյուսակում բարձրացել է երկրորդ հորիզոնական. Խաչանովը 39-րդն է

ATP-ն հունիսի 12-ին հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որտեղ փոփոխություններ են եղել:

«Ռոլան Գարոս»-ի հաղթող Ռաֆայել Նադալը բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատարը շարունակում է մնալ բրիտանացի Էնդի Մարեյը: Սերբ Նովակ Ջոկովիչը 2009 թվականից հետո առաջին անգամ լքել է լավագույնների եռյակը՝ նահանջելով չորրորդ հորիզոնական:

Հայազգի Կարեն Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել և զբաղեցնում է 39-րդ տեղը: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստը «Ռոլան Գարոս»-ում հասել էր մինչև մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: