Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը, որը մայիսի 13-ին Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակչում պարտության մատնեց Նովակ Ջոկովիչին, գնահատել է իր ներկայիս մարզավիճակը և խոստովանել է, որ այս պահին չի մտածում ATP-ի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորելու մասին:
«Չեմ կարող ասել, թե արդյոք հիմա լավագույն խաղն եմ ցուցադրում կարիերայիս ընթացքում: Շարժվում եմ քայլ առ քայլ: Հաճույք եմ ստանում, որ գերազանց խաղ եմ ցուցադրում և վստահորեն պայքարում եմ բոլոր մրցակիցների հետ: Մրցաշրջանի այս հատվածը շատ կարևոր է ինձ համար: Ես մեծ հաջողությունների եմ հասել հողածածկի վրա:
Չգիտեմ, կկարողանա՞մ արդյոք նորից գլխավորել վարկանիշային աղյուսակը: Սա ընդամենը մրցաշրջանի սկիզբն է: Հիանալի եմ սկսել տարին, բայց հեռուն չեմ նայում: Ինձ սպասվում է եզրափակիչ բարդ մրցակցի հետ»,- իսպանացի թենիսիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հավելենք, որ Մադրիդի մրցաշարի եզրափակչում Նադալը այսօր կխաղա ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ: