Նադալը կարիերայում իր 10-րդ հաղթանակը տարավ Բարսելոնայի մրցաշարում

30 Ապրիլի 2017 20:32
Նադալը կարիերայում իր 10-րդ հաղթանակը տարավ Բարսելոնայի մրցաշարում

Բարսելոնայում ավարտվեց թենիսի ATP-ի ամենամյա մրցաշարը: Եզրափակիչում միմյանց դեմ էին դուրս եկել իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը և ավստրիացի Դոմինիկ Տիմը: 

1 ժամ 31 րոպե շարունակված խաղում 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ Նադալը: Անձնական դիմակայություններում սա իսպանացու 3-րդ հաղթանակն է Տիմի նկատմամբ, որը տարել է ընդամենը մեկ հաղթանակ:

Այսպիսով, Ռաֆաել Նադալը իր կարիերայի 71-րդ տիտղոսը նվաճեց, իսկ «Բարսելոնա»-ի մրցաշարում՝ հոբելյանական 10-րդը: 

Այս պահի դրությամբ 31-ամյա Նադալը զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: